«Հրապարակ» թերթը գրում է. «Շաբաթ օրը Նիկոլ Փաշինյանն այցելել էր Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ ծանոթանալու նորոգման աշխատանքներին։
Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի աշխատակիցները, մարտական տրամադրված, սպասել են, որ նրա դեմքին ասեն իրենց դժգոհությունները՝ կապված Էդիտա Գզոյանի սկանդալային հրաժարականի և նոր տնօրենի նշանակման հետ, սակայն հանդիպումը չի կայացել` Փաշինյանը չի մտել թանգարան։
Թաշչյանն արդեն կրճատել է տարբեր ծրագրերի ֆինանսավորումը, արգելում է մասնակցել միջազգային միջոցառումներին` ասելով, որ դրա ժամանակը չէ։ Բայց Փաշինյանի այցից առաջ տարածքի մաքրությանն ու աղբամանները դատարկելուն անձամբ է հետևել։
Այցի օրը ինստիտուտի «Ժանսեմ» պատկերասրահում «Ինքնություն, հիշողություն և վերապրում. հայ երեխաները՝ ցեղասպանության ընթացքում» ցուցադրության բացումն էր նաև, որը նույնպես չի գրավել Փաշինյանի ուշադրությունը:
News.am
