Логотип

«Միասնության թևեր» կուսակցության համագումարը հաստատել է նախընտրական ցուցակի առաջին 30 անունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Միասնության թևեր» կուսակցության արտահերթ համագումարի ժամանակ հաստատվել է խորհրդարանական ընտրություններին մասնակցությունը։ Այս մասին համագումարից հետո հայտարարել է կուսակցության նախագահ Արմեն Գալստյանը։

Նրա խոսքով՝ կայացվել է երկու առանցքային որոշում. առաջինը վերաբերում է առաջիկա ընտրություններին մասնակցելուն, իսկ երկրորդով համագումարը հաստատել է նախընտրական ցուցակի առաջին 30 թեկնածուների կազմը։

«Սրանք սովորական ընտրություններ չեն լինելու։ Այստեղ ճակատագիր է որոշվելու, և որոշվելու է մեր երկրի ճակատագիրը», — հիշեցրել է Գալստյանը՝ հավելելով, որ կուսակցությունը գիտակցում և ստանձնում է ողջ պատասխանատվությունը։ «Համոզված եմ, որ մեզ հեշտ օրեր չեն սպասվում առաջիկա 1,5 ամսվա ընթացքում, բայց նաև համոզված եմ, որ մենք այդ ճանապարհը միասին՝ թև-թիկունքի տված, հաղթահարելու ենք մեծ ոգևորությամբ, մեկս մյուսին օգնելով և վերջում արձանագրելու ենք մեր հաջողությունը», — հայտարարել է նա։

News.am