Լիբանանի հարավում տեղի ունեցած վանդալիզմի լուսանկարը տարածվել է սոցցանցերում՝ առաջացնելով բազմաթիվ օգտատերերի տարակուսանքն ու զայրույթը։
Իսրայելցի զինվորը կոտրել է Հիսուս Քրիստոսի արձանը Լիբանանի հարավում գտնվող Դիբել բնակավայրում, հաղորդում է Lebanon Debate-ը։
«Իսրայելցի զինվորը կոտրել է Հիսուս Քրիստոսի արձանի գլուխը Լիբանանի հարավում իրականացված ռեյդի ժամանակ», – ասվում է հաղորդագրության մեջ։
Լիբանանի հարավում տեղի ունեցած վանդալիզմի լուսանկարը տարածվել է սոցցանցերում՝ առաջացնելով բազմաթիվ օգտատերերի տարակուսանքն ու զայրույթը։
Մեկնաբանելով միջադեպը՝ իսրայելական բանակը հայտարարել է, որ նման գործողությունները չեն համապատասխանում «իսրայելական զինված ուժերի սկզբունքներին» և որ միջադեպի հետ կապված հետաքննություն կանցկացվի։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Լիբանանն ու Իսրայելը պայմանավորվածություն են ձեռք բերել տասնօրյա հրադադարի մասին, որն սկսվում է ապրիլի 17-ի տեղական ժամանակով ժամը 00:00-ից: Լիբանանի ազգային NNA գործակալությունը, սակայն, նախօրեին պնդում էր, որ հրադադարի ռեժիմի հաստատումից հետո Իսրայելը հարվածներ է հասցրել լիբանանյան բնակավայրերին:
Sputnik Արմենիա
