Իսրայելի արտաքին գործերի նախարարը ներողություն է խնդրել քրիստոնյաներից Լիբանանում Իսրայելի պաշտպանության բանակի զինվորի կողմից Հիսուս Քրիստոսի արձանը կոտրելու համար։
Գիդեոն Սաարը սա անվանել է նողկալի արարք և խոստացել, որ պատասխանատուների նկատմամբ կձեռնարկվեն խիստ միջոցներ։
«Այս ամոթալի արարքը լիովին հակասում է մեր արժեքներին։ Իսրայելը մի երկիր է, որը հարգում է տարբեր կրոններն ու դրանց սրբազան խորհրդանիշները և հանդուրժողականություն և հարգանք է դրսևորում հավատքների հանդեպ»։
LiveNews.am
