ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ամեն օր, ամեն ժամ ստում է Իրանի հետ պատերազմի վիճակի մասին. ապրիլի 18-ին նախընտրական միջոցառման ժամանակ հայտարարել է դեմոկրատ սենատոր Ջոն Օսոֆը։
Նա նաև խստորեն քննադատել է Թրամփի հայտարարություններն Իրանի հասցեին՝ դրանք անվանելով «ցեղասպանության խենթ սպառնալիքներ»։
«Եկեք վերլուծենք փաստերը։ Պատերազմի 10-րդ օրը նախագահն ասաց, մեջբերում եմ՝ «Պատերազմը լիովին ավարտված է»։ Դա 10-րդ օրն էր։ Հետո 11-րդ օրը՝ «Մենք շատ արագ կվերջացնենք»։ 12-րդ օրը՝ «Մենք հաղթեցինք»։ 21-րդ օրը՝ «Մենք շատ մոտ էինք»։ 32-րդ օրը՝ «Շատ շուտով կհեռանանք»։ 40-րդ օրը՝ «Լիակատար և անվերապահ հաղթանակ»։ Երեկ՝ 49-րդ օրը, Թրամփն ասաց, թե «Իրանը բացել է նեղուցը», բայց այսօր առավոտյան այն փակ էր, և, կարծես թե, Իրանը հրետակոծել է մի բեռնատար նավ»,- նշել է սենատորը։
Ըստ Օսոֆի, այն տրիլիոնավոր դոլարները, որոնք, ըստ բյուջեի, տրամադրվելու են Պենտագոնին, հատկացվում են կոմունալ ծառայությունների ոլորտում ընտանիքներին տրվող օգնության դադարեցման, մատչելի բնակարանների ծրագրերի չեղարկման և քաղցկեղի հետազոտությունների կրճատման հաշվին։
«Երկու հարյուր միլիարդ դոլարը կբավականացներ համազգային մանկապարտեզների տասը տարվա աշխատանքի համար։ Փոխարենը սկսվեց մի պատերազմ, որի օգտին ոչ ոք չի քվեարկել, և որը ոչ ոք չի կարող բացատրել»,- նշել է քաղաքական գործիչը։
News.am
