TRIPP-ը գործոն չի լինի Հայաստանի տնտեսական զարգացման համար: Այդ նախագիծը Հայաստանի տարածքը կզիջի ամերիկա-ադրբեջանական կոալիցիային: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
«Հիմա Հայաստանը աղաչում է, որ մեկ այլ թյուրքական երկիր (Ղազախստան – խմբ.) զավթի իր տարածքի մի մասը: Նման արարքի համար նա (նկատի ունենալով Փաշինյանին – խմբ.) պետք է ձերբակալվի:
Ընդ որում, Ղազախստանը այն երկիրն է, որն իրականում շատ վատ հարաբերություններ ունի և՛ Հայաստանի, և՛ Ռուսաստանի հետ: Հասկանալի չէ՞, որ Թուրան է ձևավորվում: Նրանք բոլորը (Կենտրոնական Ասիայի երկրները – խմբ.) մեկը մյուսի հետևից դուրս են գալիս Ռուսաստանի դեմ: Ղազախստանն ամբողջությամբ ինտեգրված է թուրքական նախագծերին»,- նշել է Բագրատյանը:
Նա կարծում է, որ TRIPP-ի իրականացումը հարցականի տակ է:
«Ինչո՞ւ չենք կարող կապ ապահովել Ղազախստան-Գյումրու-Կարս հաղորդակցությամբ: Այդ տարանցիկ երթուղին ավելի կարճ և արդյունավետ կլիներ»,- եզրափակել է Բագրատյանը:
