Հակակոռուպցիոն դատարանի դիմաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն։
«Քերական վարույթ նախաձեռնվել մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու և պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու հոդվածների հատկանիշներով: Կատարվում են քննչական և վարութային անհրաժեշտ գործողություններ»,– ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք` Sputnik Արմենիային ՀՀ ՆԳՆ–ից այսօր հայտնել էին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար, գործարար, բարերար Սամվել Կարապետյանի գործով դատական նիստից առաջ կայացած երթի մասնակիցներից 17–ը ձերբակալվել են։
Թբիլիսյան խճուղում երթի ընթացքում Սամվել Կարապետյանի աջակիցների և ոստիկանների միջև հրմշտոց և քաշքշուկ էր սկսվել։ Ոստիկանները երթի գրեթե վերջում պահանջում էին փողոցից դուրս գալ և մայթով քայլել։
Sputnik Արմենիա
