Логотип

Նարեկ Կարապետյան․ Փաշինյանը դուխ չի անում երես առ երես հանդիպել Կարապետյանի հետ

Մի մարդ, ով Ազգային ժողովում հերոսանում է, դուխ չի անում՝ երես առ երես հանդիպի Սամվել Կարապետյանի հետ։ Այս մասին դատարանի բակում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանը՝ անդրադառնալով կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգելու որոշմանը։

«Նա իրեն թույլ է տալիս արտահայտություններ, որ վայել չեն հավասարակշռված, ճիշտ, հայ տղամարդու, ու դրանից հետո երբ հայտնվում է մարդ, ով իրեն արժանի պատասխան է տալիս, վախենում է՝ երես առ երես հանդիպի նրա հետ, վախենում է, որ հայ ժողովուրդը կհանդիպի նրա հետ, վախենում է Կարապետյանից։ Ու այսօր դատարանը կատարել է այն, ինչի մասին երազել է Փաշինյանը, երեք ամիս երկարաձգել է տնային կալանքը։ Փաշինյանն ուզում է չթողնել, որ մարդկանց հետ շփվի Կարապետյանը, ինքը կամերայի հետևը Կարապետյանի մասին ստեր է պատմում, բամբասում, եթե տղամարդ է, ինչո՞ւ է փախնում։

Փաշինյան, որ ամբողջ օրը գնում, Եվրոպայի դրոշի կողքը նկարվում ես, դու միակ երկիրն ես Եվրոպայում, որ քո հիմնական ընդդիմադիր առաջնորդը տանից է քո հետ կռվելու, դու միակ երկիր ես Եվրոպայում, որ ընդդիմադիր առաջնորդին կալանավորել ես ու խոսում ես ժողովրդավարությունից ու Եվրոպայից»,– ասել է նա։

News.am