Ամերիկացի երկու պաշտոնյաների և բանակցություններին ծանոթ երկու լրացուցիչ աղբյուրների տվյալներով՝ ԱՄՆ-ը և Իրանը բանակցում են պատերազմը դադարեցնելու երեք էջանոց ծրագրի շուրջ։ Այս մասին տեղեկացրել է Axios-ը։
Քննարկվող կետերից մեկը ԱՄՆ-ի կողմից իրանական 20 միլիարդ դոլար միջոցների ապասառեցումն է՝ Իրանի կողմից հարստացված ուրանի պաշարներից հրաժարվելու դիմաց։
Նշվել է, որ այս շաբաթ բանակցություններում կայուն առաջընթաց է գրանցվել, չնայած էական տարաձայնությունները պահպանվում են։ Այս պայմաններով կնքված համաձայնագիրը կավարտի պատերազմը, բայց հնարավոր է, որ Իրանի հանդեպ կոշտ գծի կողմնակիցների բացասական արձագանքն առաջացնի։
News.am
