«Իրավունք»-ը տեղեկություն էր տարածել, որ եկեղեցու դեմ արշավին միացած տիրադավ Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանի մասնակցությամբ տեղի է ունեցել ծեծկռտուք։ «Ավելի ստույգ՝ Ժամկոչյանը ծեծել է եկեղեցու սարկավագներից մեկին»,- գրել էր լրատվամիջոցը։
Aysor.am-ի տեղեկություններով՝ տիրադավ եպիսկոպոսին զայրացրել է, որ Սուրբ Հարության տոնին, երբ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի էր այցելել եկեղեցու դեմ արշավ հայտարարած Նիկոլ Փաշինյանը, սարկավագներից մեկը Վեհափառ Հայրապետի անվան հիշատակության պահին բարձր ձայնով հնչեցրել է Ամենայն Հայոց Հայրապետի անունը։ Այս հանգամանքն էլ հաշվի առնելով՝ եպիսկոպոսը որոշել է վրեժ լուծել եկեղեցում հոգևոր ծառայություն իրականացնող սարկավագից։
Aysor.am-ը դիմել է ՀՀ ՆԳՆ ոստիկանություն՝ պարզելու՝ արդյոք ոստիկանությունում այս մասով հաղորդում ստացե՞լ են, թե՞ ոչ։
ՆԳՆ ոստիկանությունում տեղյակ չէին դեպքի մասին, տեղյակ չէին նաև՝ հաղորդում կա՞, թե՞ ոչ։
«Խնդրում եմ հարցում ուղարկեք»,- նշեցին լրատվական բաժնից։
Այս միջադեպից հետո պահանջ կա կարգալույծ անել տիրադավ եպիսկոպոսին։
Սամվել դպիր Գրիգորյանը, օրինակ, դիմել է Վեհափառ Հայրապետին, որ կարգալույծ հռչակի Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանին։
Նա նշել է, որ եպիսկոպոսն իր խոտորյալ վարքով խաթարում է Ս․Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր միջավայրը։
