Логотип

ՆԳ նախարար․ ԼՂ-ից ավելի քան 19 000 տեղահանված ՀՀ քաղաքացիություն է ստացել

2025 թվականին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 19 367 անձ ստացել է ՀՀ քաղաքացիություն, ԱԺ-ում հայտարարել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։

Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ 36 676 տեղահանված ձեռք է բերել ՀՀ քաղաքացիություն՝ մի մասն անձնագրավորման, մյուս մասը՝ նախագահի հրամանագրով։ Տեղահանված անչափահասները ընդհանուր առմամբ 28 000-ն էին, որոնցից 12 000-ն անձնագրավորման եղանակով ստացել են Հայաստանի քաղաքացիություն։

Սարգսյանի խոսքով՝ 2025 թվականին ՀՀ քաղաքացիություն է ձեռք բերել ընդհանուր առմամբ 25 670 անձ, իսկ ՀՀ 4367 քաղաքացի դադարեցրել է ՀՀ քաղաքացիությունը։

Փետրվարին մամուլը գրել էր, որ արցախցիները դժգոհում են ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացում միտումնավոր խոչընդոտներից։ Ըստ հրապարակման՝ առնվազն 19 000 մարդու դիմում ամիսներով ընթացք չի ստանում:

Armenia Today