Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունները 2026 թվականի ապրիլի 15-ին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
Հիմք ընդունելով 2025 թվականի հոկտեմբերի 9-ին Դուշանբեում երկու երկրների նախագահների ձեռք բերած պայմանավորվածությունները՝ Կողմերը վերջնականապես կարգավորել են 2024 թվականի դեկտեմբերի 25-ին Ակտաուի մերձակայքում AZAL-ի Embraer 190 ինքնաթիռի կործանման հետևանքները։ Կարգավորումը ներառում է նաև փոխհատուցումների վճարման հարցը։ Ինքնաթիռը կործանվել էր ՌԴ օդային տարածքում՝ ՀՕՊ համակարգի ոչ միտումնավոր գործողության հետևանքով։
Այս քայլերը ևս մեկ անգամ փաստում են, որ երկու կողմերն էլ պատրաստ են խորացնել դաշնակցային գործակցության շրջանակներում առկա փոխշահավետ կապերը։
Կողմերը վստահություն են հայտնել, որ հարգանքի և վստահության վրա հիմնված կապերի զարգացումը կնպաստի բարիդրացիական հարաբերությունների ամրապնդմանը՝ ի շահ երկու ժողովուրդների։
Գերատեսչությունները նաև իրենց զորակցությունն են հայտնել ավիաաղետի զոհերի ընտանիքներին՝ նշելով, որ կիսում են անդառնալի կորստի ցավը բոլոր նրանց հետ, ում առնչվել է այս ողբերգությունը։
News.am
