Ստամբուլի Այա Սոֆիայի տաճարում տեղի ունեցած միջադեպից հետո Հունաստանի երկու քաղաքացի է ձերբակալվել։ Նրանք բացել են բյուզանդական խորհրդանիշով դրոշն և կարգախոսներ վանկարկել:
Դեպքը տեղի է ունեցել Ավագ հինգշաբթի (ապրիլի 9-ին)։ Տաճարի անվտանգության ծառայությունն անմիջապես արձագանքել է միջադեպին։
Թուրքական աղբյուրների փոխանցմամբ՝ զբոսաշրջիկները տաճար են մտել էքսկուրսիոն խմբի կազմում, անցել են ստանդարտ ստուգումն ու բարձրացել այցելուների համար բաց վերնասրահ:
Այնտեղ նրանցից մեկը հանել է նախապես թաքցրած երկգլխանի արծվով դրոշը, որի վրա գրված է եղել՝ «Ուղղափառություն կամ մահ»:
News.am
