Логотип

«Ուժեղ Հայաստան»-ի գրասենյակից բերման ենթարկվածներից 7-ի խափանման միջոցը՝ տնային կալանք

«Ուժեղ Հայաստան» կուսակցության Արտաշատի գրասենյակից բերման ենթարկվածներից յոթ քաղաքացու գործով դատական նիստում որոշում է կայացվել 6-ի նկատմամբ խափանման միջոց ընտրել տնային կալանքը, մեկի նկատմամբ միջնորդությունը մերժվել է, ու նա ազատ է արձակվել, ֆեյսբուքյան էջում հայտնել է կուսակցության անդամ, իրավապաշտպան Գոհար Մելոյանը։

Ավելի վաղ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Հասմիկ Ամիրզադյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք։

Ապրիլի 16-ին Հակակոռուպցիոն կոմիտեից Sputnik Արմենիային հայտնել էին, որ ձերբակալվել է 14 անձ՝ ընտրակաշառք բաժանելու և ստանալու մեղադրանքներով։

Հիշեցնենք, որ ապրիլի 14-ին ձերբակալվել էին «Ուժեղ Հայաստան» կուսակցության 2 անդամներ` Գոհար Ղումաշյանը և Վերժինե Ստեփանյանը։ Հաջորդ օրը հակակոռուպցիոն դատարանը նրանց նկատմամբ կիրառեց վարչական հսկողություն։