Логотип

Մելոյան․ Բերման են ենթարկվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներ և համակիրներ

Բերման են ենթարկվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներ և համակիրներ, նաև` կին թեկնածու։ Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է կուսակցության անդամ, սահմանադրագետ Գոհար Մելոյանը։

Նա նաև նշել է, որ առավոտից խոչընդոտում են փաստաբանների մուտքը, բայց իրենք գնում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե։

Մելոյանը նաև դիմել է կանանց իրավունքներով զբաղվող կազմակերպություններին` կոչ անելով չլռել։

«Մտահոգիչ է, որ թիրախավորվում են կանայք, սակայն կյանքը ցույց է տվել` երբ փորձում եք մեկուսացնել հայրենիքի համար պայքարի ճաապարհից մեկ անձի, փոխարենը 10 մարդով համալրում է լինում։ Ավելի եք մոտիվացնում մարդկանց նորմալ իրավական երկրում ապրելու համար պայքարել»,– նշել է Մելոյանը։

Նա տեղեկացրել է նաև, որ իրենց համակիրների և կուսակցության անդամների տներում իրականացվել են խուզարկություններ։

Հիշեցնենք, որ ապրիլի 14-ին ձերբակալվել էին «Ուժեղ Հայաստան» կուսակցության 2 անդամներ` Գոհար Ղումաշյանը և Վերժինե Ստեփանյանը։ Հաջորդ օրը հակակոռուպցիոն դատարանը նրանց նկատմամբ կիրառեց վարչական հսկողություն։

Sputnik Արմենիա