Логотип

Գոհար Ղումաշյան․ Օրեր անց այս մղձավանջը կավարտվի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երեկ կուսակցության գրասենյակից ձերբակալված «ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը շնորհակալություն է հայտնում հայրենակիցներին բոլոր նամակների, բարի խոսքերի, աջակցության համար։

«Ողջ գիշեր չեմ քնել, կարդացել եմ յուրաքանչյուրիդ նամակը։ Ինձ համար ձեր աջակցությունը շատ կարևոր էր։ Ուզում եմ ասել, որ ինձ մոտ ամեն ինչ լավ է, փոքրիկը լավ է, գիշերն անցկացրել է մայրիկի հետ։ Ի վերջո, արդարությունը հաղթեց։ Այսօր ևս Սամվել Կարապետյանի դատավարության շրջանակում համոզված եմ, որ կունենանք սպասված հաղթանակը։ Օրեր անց այս մղձավանջը կավարտվի, և մենք կապրենք Ուժեղ Հայաստանում»,-նշում է նա ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութում։

Ավելի ուշ Հակակոռուպցիոն դատարանի բակում նա հայտարարեց, որ իր դեմ իրականացվող գործընթացը քաղաքական բնույթի է, երեկ դատարանում քննիչները չեն կարողացել ներկայացնել գեթ մեկ հիմնավոր փաստարկ։

«Մեր հանրահավաքը շատ ծանր է իրենց վրա նստել, իրենք հասացել են, թե մեր քաղաքական ուժն ինչ ուժեղ է։ Քննիչները չկարողացան բերել գեթ մեկ հիմնավոր փաստարկ, իրականաում խափանման միջոցի կարիք չկար, բայց մենք հարգում ենք դատարանի որոշմամբ սահմանված սահմանափակումները»,-ասաց նա՝ հույս հայտնելով, որ դատարանն արդար որոշում կկայացնի ու ժամեր անց Սամվել Կարապետյանը կլինի իրենց կողքին։

Panorama.am