Логотип

Մադյար․ Հունգարիան չի կարող հրաժարվել «Դրուժբա»-ով ստացվող ռուսական նավթից և սպասում է մատակարարումների վերականգնմանը

Հունգարիայի ընտրություններում հաղթած «Տիսա» կուսակցության առաջնորդ Պետեր Մադյարը հայտարարել է, որ «Դրուժբա» խողովակաշարով ռուսական նավթի մատակարարումները կենսական նշանակություն ունեն Հունգարիայի համար։ Նա հույս է հայտնել, որ Ուկրաինան կվերականգնի մատակարարումներն ապրիլի վերջին, ինչպես և խոստացել էր։

«Այս պահին Հունգարիան պարզապես չի կարող հրաժարվել դրանից։ Աշխարհագրական տեսանկյունից դա կատարելապես անհնար է»,- նշել է Մադյարը «Kossuth» ռադիոկայանի եթերում։ Զելենսկու հետ շփումների մասին հարցին նա պատասխանել է, որ դեռ չի ստանձնել վարչապետի պաշտոնը, և այդ հարցը մնում է կառավարության գործող ղեկավար Օրբանի իրավասության տակ։ Սպասվում է, որ Մադյարը կստանձնի վարչապետի պաշտոնը մայիսի սկզբին՝ նորընտիր խորհրդարանի առաջին նիստից հետո։

News.am