Логотип

Բերման է ենթարկվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը

Քիչ առաջ բերման է ենթարկվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը։ Ֆեյսբուքյան իր էջում այս մասին հայտնում է Գոհար Մելոյանը։

«Հիշեցնեմ, որ Գոհար Ղումաշյանը նորածին, մանկահասակ երեխայի մայր է, սա ապօրինի հերթական բռնաճնշումն է»,- ասում է Մելոյանը։

Sputnik Արմենիայի տեղեկություններով` նա բերման է ենթարկվել բարեգործության արգելքը խախտելու կասկածանքով։

Գոհար Ղումաշյանին տարել են Հակակոռուպցիոն կոմիտե։