Այն, ինչ տեղի է ունենում Գոհար Ղումաշյանի հետ, դուրս է բանականության և մարդկայնության ցանկացած սահմաններից: Քաղաքական ուժի անդամին բերման են ենթարկել և այս պահին քննվում է նրա կալանավորման միջնորդությունը՝ բարեգործական գործունեության իրականացման արգելքը խաթարելու անհեթեթ կասկածանքով։ Այս մասին գրել է միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը։
«Սա բացահայտ հիշաչար վրեժխնդրություն է: Գոհարը նորածին երեխայի մայր է, ում քառասուն օրականը նոր է լրացել: Կրծքով կերակրող մոր նկատմամբ նմանատիպ իրավական գործընթաց նախաձեռնելը՝ հիմնված նման շինծու պատրվակների վրա, սարսափեցնող է և անմարդկային։
Սա այլևս իրավական գործընթաց չէ, այլ բարոյականության անկում և քաղաքական ընդդիմախոսներին դաժանությամբ լռեցնելու ամոթալի փորձ։ Ոչ մի պետություն չի կարող իրեն ժողովրդավար համարել, երբ մարդու տարրական իրավունքներն ու արժանապատվությունը ստորադասվում են քաղաքական շահերին»։
News.am
