Логотип

Բերման է ենթարկվել նաև Վերժինե Ստեփանյանը. ի՞նչ է կատարվում Հակակոռուպցիոն կոմիտեի մոտ

Բերման է ենթարկվել նաև «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Վերժինե Ստեփանյանը։ Հակակոռուպցիոն կոմիտեի մոտ լրագրողներին հայտնեց կուսակցության խոսնակ, նախընտրական ցուցակով առաջադրված Մարիաննա Ղահրամանյանը։

Վերժինե Ստեփանյանը «Ուժեղ Հայաստան» կուսակցության Վայքի գրասենյակի պատասխանատուն է։

«Նրան մոտ 1 ժամ առաջ ուղեկցել են Եղեգնաձորի քննչական մարմին։ Էլի մեզ համար անհայտ հանգամանքներում, անհայտ ու անհասկանալի պատճառներով, ըստ ամենայնի, հարցաքննվում է, դեռ չգիտենք՝ ինչի համար»,- ասաց Ղահրամանյանը։

Նա շեշտեց, որ սա իշխանությունների կողմից քաղաքական հետապնդում է։

Հիշեցնենք` քիչ առաջ հայտնի դարձավ, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը ձերբակալվել է բարեգործության արգելքի խախտման կասկածանքով։

Հակակոռուպցիոն կոմիտեի մոտ այս պահին հավաքվել են «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներն ու աջակիցները։

Sputnik Արմենիա