ԱՄՆ-ի կողմից Իրանի ծովային շրջափակման մեկնարկից ի վեր իրանական երկրորդ նավն է անցել Հորմուզի նեղուցով, հայտնում է Fars գործակալությունը:
Ըստ ստացված տվյալների՝ նավը տեղափոխում է սննդամթերք և ուղղվում է դեպի Իրանի հարավ-արևմուտքում գտնվող «Իմամ Խոմեյնի» անվան նավահանգիստ:
Ավելի վաղ ամերիկյան պատժամիջոցների տակ գտնվող VLCC (Very Large Crude Carrier) դասի իրանական գերհզոր տանկերը, տեղորոշման սարքը միացրած վիճակում, հատել էր Հորմուզի նեղուցը և մտել Իսլամական Հանրապետության տարածքային ջրեր։ ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը հայտարարել էր ապրիլի 13-ից Իրանի ծովային շրջափակում սկսելու մասին։ Ըստ այդ հայտարարության՝ սահմանափակումները տարածվում են բոլոր երկրների այն նավերի վրա, որոնք մուտք են գործում իրանական նավահանգիստներ կամ դուրս գալիս դրանցից ու մերձափնյա տարածքներից։
News.am
