Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Քահրամանմարաշ քաղաքի ավագ դպրոցում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհվել է առնվազն չորս մարդ։ Այս մասին TRT Haber-ի եթերում հայտարարել է Քահրամանմարաշ նահանգի նահանգապետ Մյուքերեմ Ունլյուերը։
Ըստ տեղեկությունների՝ հրաձիգը աշակերտ էր։ Դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 14:00-ի սահմաններում։ NTV-ի տվյալներով՝ հարձակվողին ոստիկանության ժամանումից առաջ ուսուցչուհին կանգնեցրել է։
Դեպքի վայր են ուղարկվել իրավապահ մարմինների ստորաբաժանումներ։
Կրակոցների հետևանքով զոհվել է չորս մարդ՝ մեկ ուսուցիչ և երեք աշակերտ։ Նահանգապետի խոսքով՝ վիրավորվել է մոտ 20 մարդ։ Ավելի վաղ հաղորդվել էր վեց վիրավորի մասին, սակայն նրանց թիվը ճշտվել է։
Սա վերջին օրերին երկրորդ նմանատիպ միջադեպն է։ Ավելի վաղ Շանլիուրֆա նահանգի դպրոցում կրակոց էր տեղի ունեցել, որտեղ գործողության ժամանակ սպանվել էր 18-ամյա հարձակվող։ Տասնվեց մարդ վիրավորվել է, այդ թվում՝ ուսուցիչներ, աշակերտներ և մեկ ոստիկան։
Քահրամանմարաշում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները քննվում են։
News.am
