Логотип

Ռուս-ադրբեջանական հանձնաժողովն այցելել է Կովսական

Ռուս-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովի անդամները՝ փոխվարչապետներ Ալեքսեյ Օվերչուկի և Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ, այցելել են օկուպացված Կովսական քաղաք, հաղորդում է APA-ն։

Ադրբեջանական աղբյուրների համաձայն, հանձնաժողովի ներկայացուցիչները տեղում ստուգել են շինարարական աշխատանքների ընթացքը և ենթակառուցվածքային նախագծերի մշակումը։

Պատվիրակություններին ներկայացվել է «խելացի գյուղ» նախագծի իրականացումը, որը մեկնարկել է 2021 թվականին։ Այս նախագծի շրջանակներում կառուցվել են բնակելի շենքեր, 360 աշակերտի համար նախատեսված դպրոց և 60 երեխայի համար նախատեսված մանկապարտեզ՝ օգտագործելով ժամանակակից շինարարական տեխնոլոգիաներ։

News.am