Հորմուզի նեղուցը բաց է բոլոր առևտրային նավերի համար։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին:
«Համաձայն Լիբանանում հաստատված հրադադարի ռեժիմի՝ Հորմուզի նեղուցը լիովին բաց է բոլոր առևտրային նավերի համար հրադադարի մնացած ժամանակահատվածում, համաձայնեցված երթուղով, ինչպես արդեն հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության նավահանգիստների և ծովային կազմակերպությունը», – գրել է Արաղչին X–ում։
Հիշեցնենք` Իրանն ու ԱՄՆ-ն ապրիլի 11-ին բանակցություններ սկսեցին Իսլամաբադում այն բանից հետո, երբ Թրամփը ապրիլի 8-ի գիշերը հայտարարեց Թեհրանի հետ երկշաբաթյա հրադադարի շուրջ համաձայնության հասնելու մասին: Սակայն արդեն ապրիլի 12-ի առավոտյան ամերիկյան պատվիրակությունը գլխավորող փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտնեց, որ կողմերը չեն կարողացել համաձայնության գալ:
Ավելի ուշ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ ԱՄՆ-ն կսկսի Հորմուզի նեղուց մուտք գործող և այնտեղից դուրս եկող բոլոր նավերի շրջափակումը:
ԱՄՆ ռազմածովային ուժերը ապրիլի 13-ին սկսեցին շրջափակել Հորմուզի նեղուցի երկու կողմերում գտնվող իրանական նավահանգիստները։
Sputnik Արմենիա
