Логотип

ԱՊՀ գործկոմն ու ՀՀ ԿԸՀ-ն քննարկել են ԱԺ ընտրություններում դիտորդական առաքելության հարցը

ԱՊՀ գործկոմն և ՀՀ ԿԸՀ–ն քննարկել են Հայաստանի խորհրդարանական ընտրությունների համար ԱՊՀ դիտորդական առաքելության բացման նախապատրաստական ​​աշխատանքները։ Այս մասին հայտնում է գործկոմի մամուլի ծառայությունը։

«Երևանում աշխատանքային հանդիպում է տեղի ունեցել ԱՊՀ Գործադիր կոմիտեի ԱՊՀ դիտորդական առաքելությունների գործունեության ապահովման բաժնի պետ Եվգենի Կոզյակի և ՀՀ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանի միջև», – ասվում է հաղորդագրության մեջ։

Կողմերը քննարկել են Հայաստանում խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական ​​աշխատանքները, ինչպես նաև ԱՊՀ դիտորդական առաքելության մասնակցությունը նախընտրական քարոզարշավի մոնիտորինգին։

Հանդիպման ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել ԱՊՀ երկրների ընտրական մարմինների ղեկավարների խորհրդատվական խորհրդի գործունեությանը, ինչպես նաև այդ խորհրդի շրջանակներում Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետ համագործակցությանը։

Հիշեցնենք` ՀՀ–ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։

Sputnik Արմենիա