ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողներին ասել է, որ բոլորովին վերջերս բավական լավ լուրեր է ստացել Մերձավոր Արևելքի և Իրանի հետ կապված, սակայն հրաժարվել է մանրամասներ հայտնել:
«20 րոպե առաջ մենք բավական լավ լուր ստացանք, թվում է, որ Մերձավոր Արևելքում Իրանի հետ գործերը լավ են ընթանում», – ասել է նա:
Սպիտակ տան ղեկավարը չի հստակեցրել, թե կոնկրետ ինչ նորություններ է ստացել, սակայն հավելել է, որ հանգստյան օրերին նախատեսվում են բանակցություններ:
«Սպասում եմ, որ ամեն ինչ լավ կընթանա», – ընդգծել է Թրամփը:
Sputnik Արմենիա
