Ռուսաստանի և Ադրբեջանի միջև առևտրաշրջանառությունը 2026 թվականի առաջին եռամսյակում 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 1,9 անգամ, դրա մասին են վկայում Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեի տվյալները։ Այդ ցուցանիշը կազմել է 746,8 միլիոն դոլար, հաղորդում է «Ведомости»-ն։
Ռուսաստանի հետ առևտուրը կազմել է Ադրբեջանի ընդհանուր շրջանառության 7,94%-ը։ Մոսկվան այդ երկրի գործընկերների շարքում զբաղեցրել է չորրորդ տեղը՝ Իտալիայից, Թուրքիայից և Չինաստանից հետո։ Ադրբեջանի արտահանումը Ռուսաստան հասել է 223,8 միլիոն դոլարի, կրճատվելով 4,7%-ով։ Դա կազմում է երկրի ընդհանուր արտահանման 3,66%-ը։
News.am
