Логотип

ՀՀ-ում նախատեսում են ակտիվների կառավարման գրասենյակ ստեղծել

Հայաստանում նախատեսում են ակտիվների կառավարման գրասենյակ ստեղծել։ Նախաձեռնությունը քննարկվել է ՀՀ արդարադատության նախարարությունում տեղի ունեցած աշխատանքային հանդիպման ընթացքում։

Քննարկումը վերաբերել է բռնագանձված ակտիվների արդյունավետ կառավարման մեխանիզմների ձևավորմանը։ Մասնակիցները դիտարկել են նաև այս ոլորտում հատուկ կառավարման գործիքների ներդրման և բռնագանձված միասնական ռեեստրի ստեղծման հարցերը։

Ընդգծվել է, որ ակտիվների կառավարման գործընթացում կարևոր է ապահովել թափանցիկություն և հանրային վերահսկելիություն՝ բարձրացնելով համակարգի վստահելիությունը։

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ֆինանսների նախարարության, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Պետական գույքի կառավարման կոմիտեի և ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցիչներ։

Sputnik Արմենիա