Логотип

Իրան․ Իսլամաբադում բանակցությունների մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում

Իսլամաբադում բանակցությունների երկրորդ փուլի մասին հաղորդումները չեն համապատասխանում իրականությանը, տեղեկացնում է Pars Today-ը՝ հղում է անելով Իրանի պետական լրատվական գործակալությանը։

ԱՄՆ-ի չափազանց մեծ պահանջները, անիրատեսական ու անհիմն պայմանները, դիրքորոշումների մշտական փոփոխությունները, հակասական հայտարարությունները, ինչպես նաև շարունակվող, այսպես կոչված, ծովային շրջափակումը, որը դիտարկվում է որպես հրադադարի մասին պայմանավորվածությունների խախտում, սպառնալից հռետորաբանության հետ մեկտեղ մինչև օրս խոչընդոտել են բանակցությունների առաջընթացին։

Այս պայմաններում արդյունավետ բանակցությունների հստակ հեռանկար չի նշմարվում, ասվում է հայտարարության մեջ։

«ԱՄՆ-ի տարածած հաղորդումները նրանց մեդիա խաղի մի մասն են և նպատակ ունեն մեղքը բարդել ուրիշի վրա՝ Իրանի վրա ճնշում գործադրելու համար»,- նշում է Pars Today-ը։

News.am