Իրանը հարստացված ուրան ԱՄՆ կամ որևէ այլ երկիր արտահանելու ծրագրեր չունի, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։
«Իրանական հարստացված ուրանը ԱՄՆ կամ որևէ այլ երկիր փոխանցելու հարցը չի բարձրացվել ո՛չ ներկայիս, ո՛չ էլ նախորդ բանակցությունների որևէ փուլում։ Ընդհանուր առմամբ, այս տարբերակը Իրանի Իսլամական Հանրապետության օրակարգում չէ», – ասել է Բաղային՝ ըստ Tasnim գործակալության։
Նա նշել է, որ Իրանը մտադիր է պահպանել իր միջուկային նվաճումները Իրանի տարածքում։
«ՓաստԻնֆո»
