Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի նախաշեմին՝ ապրիլի 23-ին, Երևանում տեղի կունենա ամենամյա Ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Այս տարի երթն անցկացվում է «Պայքարը շարունակվում է» կարգախոսի ներքո՝ խորհրդանշելով հայ ժողովրդի անկոտրում կամքն ու արդարության համար մղվող աննահանջ պայքարը։ Այս մասին NEWS.am–ին հայտնում են ՀՅԴ–ից։
Երթուղին.
Հանրապետության հրապարակ
Ամիրյան փողոց
Մաշտոցի պողոտա
Բաղրամյան պողոտա
Կիևյան փողոց
Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործընթացը լոկ պատմական հիշողություն չէ, այլ կենսական պայքար հանուն հայության իրավունքների, անվտանգության և արժանապատիվ ապագայի։
Կոչ ենք անում մեր բոլոր հայրենակիցներին միանալ Ջահերով երթին։ Սա պարզապես քայլերթ չէ, սա մեր միասնականության և աննահանջ պայքարի վառ դրսևորումն է։
