Թեհրանի երկու օդանավակայաններ կվերսկսեն աշխատանքը։ Ինչպես հաղորդում է Tasnim գործակալությունը, այս մասին հայտնել է Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունը։
Ապրիլի 18-ին հայտնի էր դարձել, որ երկիրը մասնակի բացել է օդային տարածքը։
«Իմամ Խոմեյնիի և Մեհրաբադի օդանավակայաններում ուղևորատար ավիաթռիչքների իրականացման թույլտվություն է տրվել ապրիլի 20-ից»,-ասված է կազմակերպության նոր հայտարարության մեջ։
Բացի այդ, ապրիլի 25-ից կվերսկսվեն թռիչքները նաև Ուրմիա, Քերմանշահ, Աբադան, Շիրազ, Քերման, Ռաշթ, Յազդ, Զահեդան, Գորգան և Բիրջանդ քաղաքների օդանավակայաններից։
Sputnik Արմենիա
