Տարօրինակ զանգեր ենք ստանում թե՛ ես, թե՛ քաղաքացիության ընդունման հարցով նախկինում արցախցիներին աջակցած մեր աշխատակիցները։ Զանգահարողները ներկայանում են որպես արցախցիներ և փորձում են ինչ-որ աջակցություն խնդրել՝ միաժամանակ շեշտելով, թե իրենց ձայնը անպայման տալու են Սամվել Կարապետյանին։
Այո՛, հենց այդպես էլ ասում են։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Հարգելի՛ բանսարկուներ, արցախցու բարբառը նմանակելը այդքան էլ հեշտ գործ չէ։ Մի փորձեք, պարզապես «պալիտ եք լինում»։
Իսկ քաղաքացիություն ընդունած արցախցին իր ընտրությունը կատարելու է գիտակցված ու առանց որևէ նախապայմանների։ Եվ այդ ընտրությունը լինելու է «Ուժեղ Հայաստան» կուսակցության օգտին։
Ինչո՞ւ։
Որովհետև դա ընտրություն է արժանապատվության, անվտանգության և կայուն ապագայի օգտին»։
News.am
