ՀՀ երրորդ նախագահ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սերժ Սարգսյանից հօգուտ Հայաստանի կբռնագանձվի մոտ 79 մլն դրամ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։
Նշենք, որ մարտի 3-ին դատախազությունը տեղեկացրել էր, որ Հակակոռուպցիոն դատարանը փետրվարի 27-ին բավարարել է Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցը:
«Վճռով անվավեր է ճանաչվել 2006 թվականի մարտի 3-ին Հայաստանի անունից ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սերժ Սարգսյանի և ՓԲԸ-ի միջև կնքված՝ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի Ծովակալ Իսակովի պողոտայում գտնվող՝ 0.17 հա մակերեսով հողամասի առուվաճառքի պայմանագիրը»,- ասված է հաղորդագրությունում։
Ընդգծվում է, որ այժմ նշված հողամասը վերադարձնելու անհնարինություն կա ու որպես պայմանագրի անվավերության հետևանք՝ փակ բաժնետիրական ընկերությունից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի հողամասի արժեքը՝ 78 միլիոն 860 հազար դրամ:
Վճիռը մտել է օրինական ուժի մեջ, տրամադրվել է կատարողական թերթ:
Sputnik Արմենիա
