Логотип

Ծառուկյան․ ՌԴ-ն մեզ ասում ա՝ ձեր ցավը տանեմ, ես ձեր բարեկամն եմ, եթե գնում եք ԵՄ, գնացեք, չեմ խնդրելու

Ռուսաստանը մեր դաշնակից երկիրն է, մեր մոտից հարյուր հազարավորմարդիկ գնում են Ռուսաստան, աշխատում են, ձմռանը գումար են բերում։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 20–ին, Կոտայքի մարզ կատարած այցելության ժամանակ նշել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։

«2.5 մլն հայություն ունենք այնտեղ, ունենք մեր ամբողջ արտադրանքը, բերքն ու բարիքը, խմիչքները։ 3 միլիարդ դոլարի տարեկան մենք ապրանք ենք արտանում Ռուսաստան։ Այսօր գազը մեզ տալիս են ամենացածր գնով, իսկ եթե մենք ընտրում ենք Եվրոպայի ճանապարհը, Ռուսաստանը ի՞նչ է ասում, ասում է՝ ձեր ցավը տանեմ, ես ձեր բարեկամն եմ, ձեր ընկերն եմ, եթե ընտրում եք այդ ճանապարհը, գնացեք այդտեղ, ես ձեզ ոչ խնդրում եմ, ոչ համոզում եմ:

Դրա համար մենք այդքան բան պետք է գիտակցենք, հասկանանք, որ մենք մեր սարքած տունը չքանդենք: Հազար տարի մենք Ռուսաստանի հետ շփվում ենք, կապ ունենք, աշխատում ենք, Ռուսաստանը մեր շուկային ծանոթ է։ Այսօր մենք կարանք Հայաստանից որևիցե մի բան արտահանենք Եվրոպա՞, մեր ժողովուրդը կարա գնա Եվրոպայում աշխատի, գա՞։

Ռուսաստանից ամսական 150-180 միլիոն դոլարի տրանսֆեր է գալիս, որի տղան է, աղջիկն է, եղբայրն է, բարեկամն է, աշխատում է, ամեն ամիս փող է ուղարկում։ Հո մեր ժողովուրդը ֆոկուսչիկ չի, 30 հազար դրամով համ գազի փող տա, համ լույսի փող տա, համ կոմունալ վճարի, հլը մի հատ էլ ապրի»,–ասաց նա։

Անդրադառնալով Հիսուս Քրիստոսի արձանի կռուցմանը, ԲՀԿ առաջնորդը նկատեց, որ դա տուրիստների հոսք է բերելու, արդեն տները թանկացել են այդ հատվածում. «Հիմա պատկերացրու, եթե 20 միլիոն տուրիստ գա Հայաստան, հաշվեմ ամեն մեկը 2000 եվրո է ծախսելու, 40 միլիարդ փող է գալու Հայաստան։ Տաքսիստն էլ է օգտվելու, փոքր ու միջին բիզնեսն էլ, շինարարն էլ, հացթուխն էլ, գյուղատնտեսն էլ։

Մեզ պետք է, որ մենք երկու հատ էլ խոշոր ներդրում անենք պետականորեն և կամուրջ հանդիսանանք։ Մենք պետք է այսօր համագործակցենք Չինաստանի հետ, պայմանավորվենք հնարավորություն տանք բերի երկու հատ մեքենաշինական գործարան դնի, Հնդկաստանին բերենք, վերջին դեղորայքների սարքավորումները դնեն, 10 տարի էլ հարկերից ազատենք, սաղ աշխատատեղ է»,– ընդգծեց Գագիկ Ծառուկյանը։

News.am