Հայաստանում ոչնչացվել է «Nestle» ընկերության «NAN» ապրանքանիշի մանկական սննդի` վտանգավոր ճանաչված խմբաքանակը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։
«Ոչնչացվել է մոտ 9 700 կգ ընդհանուր քաշով խմբաքանակ։ Ոչնչացման պատճառը, ըստ Ռուսաստանից ստացված լաբորատոր փորձաքննության արդյունքների, մանկական սննդի չոր, արագ լուծվող, կաթնային և կաթնաթթվային խառնուրդների խմբաքանակներում հայտնաբերված վտանգավոր տոքսինի հնարավոր առկայության ռիսկն է»,– ասված է տեսչական մարմնի հաղորդագրության մեջ։
ՍԱՏՄ–ից նշում են, որ իրականացված վերահսկողության արդյունքներով որոշում է կայացվել սահմանված կարգով ոչնչացնել ամբողջ խմբաքանակը` պահպանելով անվտանգության բոլոր կանոնները։
Հիշեցնենք` «Նեսթլե» (Nestlé) ընկերությունը 2026 թ. հունվարի 9–ին համաշխարհային մակարդակով հետ էր կանչել որոշ մանկական կաթնախառնուրդներ։ Խնդիրը կապված էր ցերևիլիդ տոքսինով աղտոտման հավանական ռիսկ հայտնաբերելու հետ։
Sputnik Արմենիա
