Логотип

Փեզեշքիան․ Իրանի անվստահությունն ԱՄՆ կառավարության գործելակերպի նկատմամբ պահպանվում է

Իրանի անվստահությունն ԱՄՆ կառավարության գործելակերպի նկատմամբ պահպանվում է։ Այս մասին X-ի իր էջում գրել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ ԱՄՆ պատվիրակությունը՝ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի մասնակցությամբ, երեկոյան կժամանի Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցելու։ Հետո ասել էր, որ իր համար միևնույնն է՝ Իրանի պատվիրակությունը Իսլամաբադում սպասվող բանակցություններին կգա, թե ոչ։

«Պարտավորությունների նկատմամբ հավատարմությունը ցանկացած երկխոսության հիմնավորված տրամաբանությունն է: ԱՄՆ կառավարության վարքագծի և գործելակերպի նկատմամբ առկա խորը պատմական անվստահությունից զատ, վերջին օրերին ամերիկյան պաշտոնյաների ոչ կառուցողական ու հակասական մոտեցումը մի դառը ուղերձ է պարունակում. նրանք ցանկանում են Իրանի կապիտուլյացիան։ Իրանի ժողովուրդը ճնշման առաջ չի նահանջում»,– նշել է Իրանի նախագահը։

Sputnik Արմենիա