ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը հայտնել է Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ամբողջական ազատագրման մասին։ Այս մասին նա ասել է «Հարավ» զորախմբի համազորային միավորման կառավարման կետում ելույթի ժամանակ։
«Ամբողջությամբ ավարտված է Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ազատագրումը… Այժմ միացյալ զորախմբի կազմավորումների և զորամասերի հարձակումն իրականացվում է բոլոր ուղղություններով», – ասել է ԳՇ պետը։
Նա հայտնել է, որ մարտ-ապրիլ ամիսներին ռուսական զորքը վերահսկողության տակ է առել 34 բնակավայր և մոտ 700 քառակուսի կմ տարածք։ Նշվում է նաև Սլավյանսկի և Կրամատորսկի ուղղությամբ առաջխաղացման մասին։
Գլխավոր շտաբի տվյալներով՝ ստորաբաժանումներն այդ քաղաքների արևելյան ծայրամասերից մոտ 12 և 7 կմ հեռավորության վրա են։
Sputnik Արմենիա
