Եվրոպան Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի միջոցով ավելի արդյունավետ կապեր է կառուցում Կենտրոնական Ասիայի հետ, հայտարարել է Եվրոպական միության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսը։
Ըստ նրա՝ սա հաստատում է Սև ծովի վերաբերյալ Եվրահանձնաժողովի ռազմավարության իրավացիությունը, որի առանցքային տարրերից մեկը տրանսպորտային և տնտեսական փոխկապակցվածության զարգացումն է։
Կոսի ընդգծմամբ՝ ԵՄ-ն Հարավային Կովկասի միջոցով սերտացնում է կապերը Կենտրոնական Ասիայի հետ՝ առաջնահերթություն տալով առևտրային և էներգետիկ ոլորտներին։
Նա նաև փաստել է, որ հյուսիսային առևտրային երթուղիները սահմանափակված են Ռուսաստանի պատճառով, իսկ հարավային ուղիների օգտագործումը դժվարացել է Իրանի դեմ պատերազմի հետևանքով։
Եվրահանձնակատարը հավելել է, որ ԵՄ նիստում քննարկվելու են Հարավային Կովկասի երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի հետ հարաբերությունները։
News.am
