Логотип

Ըմբիշ Գասպար Տերտերյանը ԵԱ-ում հաղթեց ադրբեջանցի մրցակցին ու կիսաեզրափակիչի ուղեգիր նվաճեց

Հունահռոմեական ոճի ըմբիշ Գասպար Տերտերյանը Ալբանիայի Տիրանա քաղաքում անցկացվող Եվրոպայի առաջնությունում հաղթել է Ադրբեջանի ներկայացուցիչ Ռուսլան Նուռուլաևին և անցել կիսաեզրափակիչ։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։

«Գերլարված գոտեմարտում 1-1 հաշվով 72 կգ քաշային Տերտերյանը հաղթել է Նուռուլաևին ու նվաճել կիսաեզրափակիչի ուղեգիր»,- տեղեկանում ենք ֆեդերացիայի հաղորդագրությունից։

Կիսաեզրափակիչ է անցել նաև 60 կգ քաշային Սուրեն Աղաջանյանը, որը ֆանտաստիկ խաղ է ցուցադրել՝ ընդամենը 1 րոպեում 8։0 հաշվով հաղթելով իր մրցակցին՝ ռուս Սուներ Կոնունովին։

Հաղորդագության համաձայն` 82 կգ քաշային Սամվել Գրիգորյանն առաջնության քառորդ եզրափակիչում 5։8 հաշվով պարտվել է խորվաթ Կառլո Կոդրիչին, իսկ 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը` թուրք Մուրաթ Ֆիրաթին։

Sputnik Արմենիա