Логотип

Թրամփը հայտարարել է, որ չի ցանկանում երկարաձգել Իրանի հետ հրադադարի ռեժիմը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը CNBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ չի ցանկանում երկարաձգել Իրանի հետ հրադադարի ռեժիմը։ Հրադարի ժամկետը լրանում է չորեքշաբթի օրը։

«Մենք շատ ժամանակ չունենք։ Իրանը կարող է շատ լավ արդյունքների հասնել, եթե գործարք կնքի»,- ասել է նա։

Թրամփը հավելել է, որ իրանցի պաշտոնյաները բանակցություններ վարելուց բացի «այլ ընտրություն չունեն»

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ ամերիկյան զինուժն օգտագործել է հրադադարի ժամանակահատվածը տեխնիկայի պաշարները համալրելու համար և պատրաստ է վերսկսել Իրանի դեմ հարձակումները։ «Մենք լիովին զինված ենք։ Մենք ունենք հսկայական քանակությամբ զինամթերք և այն ամենը, ինչ անհրաժեշտ է… մենք օգտագործեցինք այս դադարը պաշարները թարմացնելու համար, և նրանք հավանաբար նույնպես որոշ չափով համալրեցին իրենցը… Մենք պատրաստ ենք գործել։ Զինվորականները մարտի են ձգտում», – ասել է Թրամփը։

News.am