Քաղաքական տեռորը «Ուժեղ Հայաստան» կուսակցության նկատմամբ շարունակվում է։ Այս մասին Facebook–ի իր էջում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ռուբեն Վելիցյանը։
Նա նշել է, որ օրեր առաջ իրավապահները խուզարկություններ էին իրականացրել իր հայրական տանը, այս անգամ էլ խուզարկություններ են իրականացվել իրենց կուսակից ընկերների տներում։
«Ծնողներիցս խլել տարել էին հեռախոսները՝ հաշվի չառնելով, որ տարեց մարդիկ են, առողջական խնդիր ունեցող մարդիկ են, կապի միջոցն իրենց համար անհրաժեշտություն է։ Խուզարկության են ենթարկվել նաև իմ նախկին կոլեկտիվի անդամների տները»,-ասաց Ռուբեն Վելիցյանը։
Նրա խոսքով, խուզարկություններն իրականացվել են այն «հիմքով», որ իբր ինքը դեռ իր պաշտոնավարման ժամանակ իր գործընկերներին, ընկերներին հրահրել է մասնակցելու հավաքների։
«Սա աբսուրդի ժանրից է, անգամ ծիծաղելու»,-ասաց նա։
News.am
