Логотип

Իրանը հայտարարել է, որ Թրամփի առաջարկած հրադադարի երկարաձգումը ոչինչ չի նշանակում

Իրանի խորհրդարանի խոսնակի խորհրդական Մահդի Մոհամմադիի խոսքով՝ Թրամփի առաջարկած հրադադարի երկարաձգումը ոչինչ չի նշանակում։

«Պարտվող կողմը չի կարող պայմաններ թելադրել։ Շրջափակման շարունակումը ոչնչով չի տարբերվում ռմբակոծությունից և պետք է բախվի ռազմական պատասխանի։ Ավելին, Թրամփի առաջարկած հրադադարի երկարաձգումը, անկասկած, խորամանկություն է՝ անակնկալ հարձակման համար ժամանակ շահելու համար։ Ժամանակն է, որ Իրանը նախաձեռնությունը ստանձնի», – նշել է նա։

News.am