Մենք քննարկեցինք, թե ինչ կարող ենք անել Ադրբեջանի հետ մեր հարաբերություններում, ասել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալլասը։
«Մենք պետք է ավելի շատ աշխատենք և ամրապնդենք մեր կապերը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ, ինչպիսիք են էներգետիկան և առևտուրը։ Ադրբեջանը շատ հուսալի էներգետիկ գործընկեր է Եվրամիության երկրների համար։ Եվ, իհարկե, մենք օգնում ենք աշխարհի տարբեր երկրների ականազերծման հարցում։ Հետևաբար, եթե մեզ խնդրեն, մենք նաև կքննարկենք, թե ինչ կարող ենք անել, բայց մենք դեռ որոշում չենք կայացրել այս հարցի վերաբերյալ», – նշեց նա։
News.am
