Логотип

Հայտնի են դպրոցականների ավարտական քննությունների օրերը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են 2025-2026 ուսումնական տարվա ավարտական և պետական ավարտական քննությունների կազմակերպման և անցկացման ժամկետները։ Այս մասին NEWS.am-ին հայտնում են ԿԳՄՍՆ–ից։

9-րդ դասարանում քննություններ կանցկացվեն հետևյալ առարկաներից՝

«Հայոց լեզու» (գրավոր, թեստ) – 02.06.2026 թ.

«Մաթեմատիկա» (գրավոր, թեստ) – 11.06.2026 թ.

Բնագիտություն («Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի ընտրությամբ՝ գրավոր, թեստ) – 15.06.2026 թ.

«Գրականություն» և «Հայաստանի պատմություն» /էսսե/-24.06.2026 թ.

Օտար լեզու («Ռուսերեն», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», այլ լեզուներ՝ սովորողի ընտրությամբ, բանավոր) – քննաշրջանի ընթացքում

«Ռուս գրականություն» (բանավոր)՝ ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար- քննաշրջանի ընթացքում

«Մայրենի լեզու և գրականություն» (բանավոր)՝ ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողների համար – քննաշրջանի ընթացքում

«Ֆիզկուլտուրա» (ստուգարք)- 2025-2026 ուստարվա ուսումնական պարապմունքների վերջին շաբաթվա ընթացքում

12-րդ դասարանում քննությունները կանցկացվեն հետևյալ առարկաներից՝

«Հայոց լեզու և հայ գրականություն» (գրավոր) – 03.06.2026 թ.

«Մաթեմատիկա» (գրավոր) – 10.06.2026 թ.

«Հայոց պատմություն» (գրավոր) – 17.06.2026 թ.

«Ռուս գրականություն» (բանավոր)՝ ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար – քննաշրջանի ընթացքում

«Մայրենի լեզու և գրականություն» (բանավոր)՝ ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողների համար – քննաշրջանի ընթացքում

«Ֆիզկուլտուրա» (ստուգարք)- 2025-2026 ուստարվա ուսումնական պարապմունքների վերջին շաբաթվա ընթացքում