Логотип

Զախարովա․ Բենդեր Էնզելիի ուղղությամբ հարվածը կարող է մերձկասպյան երկրներին ներքաշել պատերազմի մեջ

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «անխոհեմ» է որակել Կասպից ծովում գտնվող իրանական Բենդեր Էնզելի նավահանգստին ԱՄՆ-ի և Իսրայելի հասցրած հարվածը և զգուշացրել մերձկասպյան պետություններին ռազմական հակամարտության մեջ ներքաշելու վտանգի մասին։

Նրա խոսքով՝ մարտի 18-ին ռմբակոծության է ենթարկվել Կասպից ծովի ամենամեծ՝ Էնզելի նավահանգիստը։ Այն կարևոր առևտրա-լոգիստիկ հանգույց է, որն ակտիվորեն օգտագործվում է ռուս-իրանական առևտրի, այդ թվում՝ սննդամթերքի փոխադրման համար։ Զախարովան ընդգծել է, որ հարվածը վնաս է հասցրել Ռուսաստանի և մերձկասպյան մյուս երկրների տնտեսական շահերին։

«Կասպից ծովի ջրային տարածքը միշտ ընկալվել է որպես խաղաղության և համագործակցության անվտանգ գոտի»,- հայտարարել է նա՝ կոչ անելով անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերադառնալ հարցի քաղաքական կարգավորմանը։

News.am