Логотип

Զոհված զինծառայողի մորը տեղափոխեցին ոստիկանության Էրեբունու բաժին

44–օրյա պատերազմում զոհված զինծառայող Կարապետ Բուռնազյանի մայրը՝ Անահիտ Պապատյանը քիչ առաջ վերադարձել է իր բնակարան, որտեղ նրան արդեն սպասում էին ոստիկանության աշխատակիցները։ Կնոջը տեղափոխել են ոստիկանության Էրեբունու բաժին։

Մինչ այդ ոստիկանները անգամ փորձել են կոտրել դուռը և ներս մտնել։

Պատճառը այսօր համացանցում տարածված տեսանյութն է, որտեղ զոհված զինծառայողի մայրը, շիշը նետում է տրոլեյբուսի վարորդի ուղղությամբ։

Թեև տեսանյութն այսօր է ակտիվ տարածվել, սակայն դեպքը տեղի է ունեցել նախորդ տարի փետրվարին, երբ տրանսպորտի ուղեվարձը թանկացավ և բոյկոտ էր տեղի ունենում։

Բազմաթիվ քաղաքացիների նման զոհվածի մայրը ևս մասնակցել է այդ բոյկոտին, ինչի ժամանակ էլ վարորդը հայհոյել է, ինչից հետո քաղաքացին շիշը նետել է նրա ուղղությամբ։

Դեպքը տեղի է ունեցել բարեկամության մետրոյի հատվածում, դեպի Զեյթուն գնացող տրոլեյբուսի վարորդի մասնակցությամբ։

News.am