Ղազախստանում Հայաստանի և Հայաստանում Ղազախստանի դիվանագիտական ներկայացուցչությունների շենքեր կառուցելու համար փոխադարձաբար հողատարածքներ կտրամադրվեն։ Այս մասին կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 23–ի նիստում որոշում կայացրեց։
Այս նպատակով առաջարկվում է վավերացնել 2025թ. նոյեմբերի 21-ին ստորագրված համապատասխան համաձայնագիրը։
News.am
