ՀԱԿ-ը ընտրությունների մասնակցության մասին դիմումը և և թեկնածուների գրանցման անհրաժեշտ փաստաթղթերը այսօր՝ ապրիլի 23–ին, ներկայացրել է ԿԸՀ: Այս մասին հայտնում են ՀԱԿ կուսակցությունից:
Նշենք, որ ՀԱԿ–ի վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է։
Այսպիսով իրենց փաստաթղթերը ԿԸՀ ներկայացրած ուժերի թիվը հասավ 12–ի։
Նշենք, որ այսօր ժամը 18-ին լրանում է ԱԺ հունիսի 7-ի ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեցող քաղաքական ուժերի գրանցման համար փաստաթղթերի՝ ԿԸՀ ներկայացնելու վերջնաժամկետը:
Այս պահի դրությամբ իրենց փաստաթղթերը ԿԸՀ են ներկայացրել հետևյալ քաղաքական ուժերը.
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը,
ԲՀԿ-ն,
Հայաստանի շնորհապետական կուսակցությունը,
«Բոլորին դեմ եմ» ժողովրդավարական կուսակցություն,
«Ուժեղ Հայաստան» դաշինք,
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն,
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն,
«Միասնության թևեր»,
Ազգային ժողովրդավարական բևեռ համահայկական կուսակցությունը,
«Հայաստան» դաշինքը,
«Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցությունը,
Հայ ազգային կոնգրեսը։
Հիշեցնենք, որ ընտրական ցուցակների գրանցումը կկատարվի մինչև մայիսի 3-ը, այսինքն՝ փաստացի մայիսի 4-ին վերջնականորեն պարզ կլինի, թե քանի քաղաքական ուժ է ստացել ընտրություններին մասնակցելու իրավունք: Պաշտոնապես բոլոր ցուցակները ԿԸՀ կայքում կհրապարակվեն մինչև մայիսի 6-ը:
Նախընտրական քարոզչությունն սկսվելու է մայիսի 8-ից և կշարունակվի մինչև հունիսի 5-ի ժամը 24:00-ն:
News.am
