Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հրաժարական է տվել և դուրս եկել բանակցային խմբից։ Տեղեկությունը հայտնել է իսրայելական «N12 News» հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի պնդմամբ` հրաժարականը ներկայացվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի միջամտությունից հետո:
Ավելի վաղ «Iran International» պարբերականը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ Իրանի ղեկավարության ներսում ծագած վեճերի պատճառով խափանվել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների նպատակով իրանական պատվիրակության այցը Իսլամաբադ։ Պարբերականի տվյալներով՝ վեճերը տեղի էին ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի և Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի կողմնակիցների միջև՝ վերջին պահին հանգեցնելով բանակցության չեղարկմանը:
«Թեմային ծանոթ աղբյուրների խոսքով՝ պատվիրակությունը պատրաստ է եղել մեկնել, երբ Խամենեիի շրջապատից հաղորդագրություն է ստացվել, որն արգելում էր քննարկել միջուկային խնդիրը, ինչպես նաև բանակցությունների նախորդ փուլի համար նկատողություն էր հայտարարում ԱԳՆ թիմին», – նշում է պարբերականը:
Արդյունքում Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին նախազգուշացրել է, որ նման սահմանափակումների դեպքում բանակցությունների գնալն իմաստ չունի, և որևէ հաջողության հասնելու հնարավորություն չկա:
Sputnik Արմենիա
